Ի՞նչ կլիներ, եթե բանակում ծառայեին աղջիկները. մի քիչ հումորային ֆոտոշարքը բանակից: Մալադոյ Ձյունիկը և Լիլիթը մի քանի ժամ ծառայեցին հայկական բանակում, որտեղ ամեն ինչ անում էին իրենց աղջկական ոճում:
Առավոտը Լիլիթի համար շատ գունավոր էր, քանի որ կրում էր իր սիրելի, կարմիր գիշերազգեստը, մարզվելիս էլ չէր դժգոհում. հարմար հագուստը և իր կողմից ընտրված վարժությունները նրան առույգություն էին տալիս: Դե իսկ լոգարանում սափրվելու փոխարեն Ձյունիկը թարմացնում էր շրթներկը, իսկ վարդագույն տաք գլխարկով և տաք սվիտերով գիրք կարդալը պարզապես հաճույք էր:
Աղջիկների սիրելի զբաղմունքներից մեկն էլ ուտելիք նկարելն է, իսկ եթե այն գունավոր և գեղեցիկ է, միանշանակ տեղ կգտնի Ձյունիկի Ինստագրամում: «Իմ զենքը, իմ շպարի պարագաներն են». այսպես էր մտածում Լիլիթը, երբ զենք մաքրելու փոխարեն կարգի էր բերում իր շպարվելու պարագաները: Դե իսկ, ինչ աղջիկ, եթե շարային քայլով անցնելու ժամանակ չներկայանար իր ամենասիրելի և կարևորը՝ ոճային զգեստով:








«Ես միշտ ցանկացել եմ լինել զորամասում և ապրել զինվորի կյանքով, և այդ մի քանի ժամը ինձ համար չափազանց հետաքրքիր էր և հուզիչ: Տպավորված եմ ծառայողական կյանքից, խստությամբ, կարգ ու կանոնով, զինվորների պատրաստակամությամբ: Այս ամենից հետո ինձ մոտ ցանկություն առաջացավ ծառայել բանակում: Ցանկանում եմ, որ բոլոր հայ զինվորները ունենան խաղաղ և անփորձանք ծառայություն, բոլորը վերադառնան իրենց մայրերի, քույրերի, սիրած աղջիկների մոտ»,- նշում է Ձյունիկը:












