
ARMinfor-ը շարունակում է հետևել հայ հայտնիների ակտիվությանը սոցցանցերում, որտեղ նրանք պարբերաբար նոր գրառումներ են կատարում և լուսանկարներ հրապարակում:
Մոսկվաբնակ հայտնի ոճաբան Գոհար Ավետիսյանն այս անգամ էլ որոշել է դիմահարդարել իր մայրիկին:
Վերջինս իր միկրոբլոգում լուսանկարների կոլաժ է հրապարակել՝ ցուցադրելով արդյունքը՝ դիմահարդարումից առաջ և հետո:
«Այդուհանդերձ, լավագույն վերափոխումը իմ մոտ ստացվում է, երբ հարդարում եմ իմ թանկագին մայրիկին: Հայրս շոկի մեջ էր»,-լուսանկարին կից գրել է Գոհարը:
