
Սանիտարական նորմերի համաձայն՝ Մոնակոյում ամեն մարդու 125 ք.մ բնակտարածք է տրամադրվում:
Բոլոր աղքատների համար բնակարանի հարցը հիանալի է լուծված:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոնակոյում ամենաէժան բնակտարածքի ք.մ-ի գինը սկսվում է 20 հազար դոլարից, ապա աղքատներին 2,5 միլիոն եվրո արժողությամբ բնակարաններ են տրամադրել:
Իսկ պրեմիում դասի բնակարանների ք.մ-ն 50-70 հազար եվրո արժե:
Մոնակոյի տարածքը 2 ք.կմ է:

Բնակչությունը 37000 մարդ է կազմում, սակայն նրանցից միայն 5000-ն է պետության լիիրավ քաղաքացի (մոնեգասկները):
Նրանք ազատ են բոլոր հարկերից, իրավունք ունեն բնակվելու հին քաղաքի տարածքում:
Մոնակոյի լիիրավ քաղաքացի դառնալու հնարավորությունները զրոյի են հավասար:
Մոնակոյում անշարժ գույք ձեռք բերելով՝ դուք քաղաքացի չեք դառնում:

Քաղաքացիություն շնորհելու մասին որոշումն ընդունում է անձամբ Ալբերտ II իշխանը:
Վերջին 50 տարիներին այդ բախտին միայն 5 օտարերկրացիներ են արժանացել:
Կազինոներից ստացված եկամուտը միայն 4% է կազմում:
Մոնակոյի տնտեսությունը զարգանում է հիմնականում տուրիզմի շնորհիվ, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով, որոնք լուսաբանում են իշխանական ընտանիքի կյանքը:

Բյուջեում իր ուրույն տեղն ունի ավտոարտադրությունը:
Մոնակոյում են արտադրում մի շարք հայտնի ավտոմեքենաների պլաստմասսայե դետալները:
Մոնակոյում միջին աշխատավարձը 5.5 հազար եվրո է կազմում:
Ամեն օր Մոնակո են ժամանում 380 հազար զբոսաշրջիկներ:













