
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ավելի քան 70 տարի է անցել, բայց հնագետներն ու տարբեր որոնողական խմբեր դեռ շարունակում են այդ ժամանակվա արտեֆակտներ փնտրել։ Այդպիսի մի որոնողական խմբի էլ բախտ վիճակվեց գտնել գերմանացի զինվորի թաքցրած մետաղյա տուփը։ Դրա պարունակությունը ուղղակի հիանալի էր պահպանվել շնորհիվ այն նյութի, որից պատրաստված էր տուփը։











