
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը սեպտեմբերի 12-ին հանդիպեց այդ երկրի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ռոլանդաս Կաչինսկասին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների խթանման նախաձեռնություններին։
Լիտվայի ԱԳՆ քաղաքական տնօրենը մեծապես կարևորեց Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը: Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ ակնկալվում է մոտ ապագայում ավարտին հասցնել բանակցությունները։ ՀՀ դեսպանը հավելեց, որ Հայաստանն իր հարաբերությունները տարբեր երկրների և կառույցների հետ զարգացնում է համագործակցության և բարիդրացիության սկզբունքներից ելնելով։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հետ կապված խնդիրներ։ Հատուկ անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի մոտեցումներին ու ջանքերին, հատկապես Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայից հետ: