
Նորվեգիայի բնակիչ 30-ամյա Գուն Նարտենը դարձել է Instagram-ի հիթ՝ որպես աշխարհի ամենահմայիչ և սեքսուալ հրշեջ:
Կնոջ էջն ունի ավելի քան 48 հազար 500 հետևորդ։ նա սոցցանցի օգտատերերի հետ կիսվում է ֆթինեսի վերաբերյալ օգտակար խորհուրդներով։
Բացի հրշեջ ծառայությունում աշխատելուց նա նաև անձնական մարզիչ է։
«Երբ աշխատանքի էի ընդունվում մայրս ինձ ասաց, որ երբեք չի լսել իգական սեռի հրշեջների մասին և հարցրեց՝ ինչիս է դա պետք։ Ես պատասխանեցի․ «Իսկ ինչո՞ւ ոչ» »,-հիշում է Նարտենը։

Գունն ասել է, որ մարդիկ զարմանում են, երբ իմանում են, որ ինքը հրշեջ է, իսկ տղամարդկանց մի մասը իր մասնագիտությունը վախենալու է համարում։
Կինը խոստովանել է, որ երբեք չի փոշմանել իր ընտրության համար։
Աշխատանքից դուրս նա սիրում է գեղեցիկ զգեստներ հագնել։






