
Պարուհի VARDA-ն կարծեց փորձում է հետ չմնալ Քիմ Քարդաշյանից, ով այսօր մերկ հոլովակ ու լուսանկարներ էր հրապարակել իր Snapchat-ում:
Վերջինս իր հերթին սադրիչ լուսանկարների շարք է հրապարակել իր միկրոբլոգում հետևյալ գրառմամբ.

«Բարի լույս: Յուրաքանչյուրն իր վախերն ու բարդույթներն ունի, ինչ-որ մեկը դրանք սկզբունքներ է անվանում, դաստիարակություն… Ես էլ իմ վախերն ու բարդույթներն ունեմ, բայց մշտապես պայքարում եմ դրանց դեմ: Ինձ այս լուսանկարը շատ է դուր գալիս, դրա համար այն ձեզ էլ եմ ներկայացնում՝ հասկանալով, որ այն շատերի համար «սահմաններ է խախտում»… Ես էլ տաբուներ ունեմ, այդ պատճառով կադրի մի հատվածը կտրել եմ… Հ. Գ. Բայց գեղեցիկ լուսանկար է, չէ՞»,- լուսանկարի տակ գրաել է պարուհին: