
«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Իվետա Մուկուչյանը ընտանիքի անդամների հետ իր հանգիստն է վայելում հեքիաթային Թաիլանդում։ 30-ամյա արտիստը հոր եւ մոր, ինչպես նաեւ քրոջ՝ ճանաչված դիմահարդար-ոճաբան Մարիաննա Մուկուչյանի հետ մեկնել է թաիլանդական կղզիներ՝ հաճելի ժամանակ անցկացնելու։
Կեսօրին քույրերը վայելում են տաք եղանակը, արեւային լողափը, իսկ երեկոյան՝ կախարդական մայրամուտը.
«Ամենամոգական մայրամուտներից մեկը»,- Իվետայի հետ լողազգեստով լուսանկարը մեկնաբանել է Մարիաննան։