
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ, 61-ամյա Հայկ Աթեյանը իր վարած ГАЗ 5312 մակնիշի 17 ՕՕ 416 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքում՝ Ֆիդայիների փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ, 54-ամյա Համլետ Մելքոնյանին պատկանող Volkswagen Passat մակնիշի 85 DP 555 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը բախումից հետո բեռնատարի վարորդը հարվածել է քարերին։
Ոստիկաններն ու քննիչները բեռնատարի մեջ՝ ղեկին, հայտնաբերել են վարորդի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։