
Հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ոստիկանության բաժնում կնոջը լուրջ վնասվածք հասցնելու փաստով… Հայտնում է ARMinfor-ը:
Նիժնի Նովգորոդ տարածաշրջանի Քստովո քաղաքի բնակչուհին տուժել է անձնական զննության ժամանակ: Տուժածը հրաժարվել է հանել կրծկալը տղամարդկանց՝ ոստիկանի և 5 ձերբակալվածների ներկայությամբ: Քաղաքացուհու խոսքով՝ այդ ժամանակ ոստիկանության աշխատակցուհին իրեն գցել է հատակին և ծնկով կոտրել է այտոսկրը, հետո պատռել է կրծկալը: Բժիշկները տուժածին ախտորոշել են՝ փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի թեթև վնասվածք, այտոսկրի կոտրվածք-ճաք, սեպաձև ոսկորի թևի կոտրվածք ձախ մասից:
Տուժածը շան հետ դուրս է եկել զբոսնելու, երբ բակ է եկել ոստիկանական ավտոմեքենա…
«Ոստիկանն ինձ հարցրեց՝ ինչու եմ այստեղ: Ես պատասխանեցի, որ զբոսնում եմ շան հետ: Մի պահ իմ շնիկը ցատկեց նրա ոտքին և ցեխոտ թաթերով կեղտոտեց նրա տաբատը: Ոստիկանը կտրուկ աքացի տվեց շանը՝ ասելով. «Քո անտաշն ինձ կեղտոտեց»,- պատմում է տուժածը:

Կինը փորձել է պաշտպանել շանը՝ հանդիմանելով ոստիկաններին: Լեզվակռիվ է սկսվել: Քաղաքացուհուն շան հետ բաժանմունք են տարել: Ոստիկանությունում ձերբակալվածին ձեռնաշղթա են հագցրել, որոշել են փակել բանտախցում: Այդ ժամանակ էլ սկսվել է անձնական զննությունը, որի ժամանակ կնոջը վնասվածքներ են հասցրել:
Ոստիկաններից մեկը գազի բալոնից ցանել է հաչող շան մռութին: Կինն ամբողջ գիշեր անցկացրել է վարչական կալանավորների խցում, հաջորդ օրը նրան տուգանել են ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության համար, հետո թույլ են տվել տուն գնալ:
Շուտով կնոջը կանչել են Քստովո քաղաքի հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչի մոտ: Պարզվել է՝ ոստիկաններից մեկը բողոքել է, որ ձերբակալության ընթացքում քաղաքացուհին վիրավորել է իրեն: Հետաքննիչի մոտ գնալու հաջորդ օրը տուժածի նկատմամբ քրեական գործ են հարուցել «Իշխանության ներկայացուցչին վիրավորելու» հոդվածով:

Կինը հարցաքննության ժամանակ պատմել է ոստիկանական բաժանմունքում իր գտնվելու հանգամանքները, բայց այդ դեպքում հետաքննիչի գործողություններն այդքան օպերատիվ չեն եղել:
Միայն Հետաքննչական կոմիտեի շրջանային հետաքննչական վարչության ղեկավարին Կտտանքների կանխարգելման հարցերով կոմիտեի իրավաբանների դիմելուց հետո քրեական գործ է հարուցվել բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին:
«Միաժամանակ նույնիսկ հիմա, երբ քրեական գործ է հարուցվել, թեկուզ մի քանի ամիս ուշացումով, դրանում միաևնույն է, շրջանառվում են «ոստիկանության չպարզված աշխատակիցներ», թեև նրանց անունները հրաշալիորն հայտնի են, և տուժածը հենց նրանց է մատնացույց անում ամենասկզբից»,- մեկնաբանում է Կտտանքների կանխարգելման հարցերով կոմիտեի իրավաբան Վլադիմիր Սմիրնովը: