
Մի սիգարետ ծխելու համար ծխողը առնվազն 5 րոպե է ծախսում իր կյանքից։
Պերուական ագուարունա բնիկները ծխախոտ օգտագործելիս հալյուցինագեն նյութեր են օգտագործել հոգնաներում։
«Ծխել» տերմինը, որպես այդպիսին, երևան է եկել միայն 17-րդ դարի վերջին, մինչ այդ ավելի հաճախ անվանել են «չոր հարբեցում»։
Մեզի մեջ հայտնաբերված միզանյութը սիգարետներին է ավելացվում լրացուցիչ բուրմունքի համար։

Հաճախ շաքար ու կակաո են հավելում սիգարին, սակայն շատ ծխողներ, որոնք տառապում են շաքարային դիաբետով, այդ մասին չգիտեն ։ Բեն Ջոնսոնը՝ Վերածննդի հեղինակը, պնդում էր, որ ծխելը «սատանայի արտաշնչումն» է։
Ացտեկները ծխախոտը համարում էին Ցիխուակոաթլ աստվածուհու մարմնավորումը, որի մարմինը պիտի որ ամբողջովին բաղկացած լիներ ծխախոտից ։ Սիգարետներն ամենաշատ վաճառվող ապրանքն են աշխարհում ։ Ներկայումս տարեկան ավելի քան 5,5 տրիլիոն սիգարետ է արտադրվում ամբողջ աշխարհում։ Սիգարետները եկամուտ ստանալու հրապուրիչ աղբյուր են պետության համար, որովհետև բնակչության շրջանում շատ են ծխողները ։ Բրիտանական հարցումը ցույց է տվել, որ կանանց մոտավորապես 99%-ը չի էլ կասկածում ծխելու և արգանդի վզիկի քաղցկեղի կապի մասին ։ Ծխելու մակարդակը բարձր է այն մարդկանց շրջանում, ովքեր ապրում են աղքատության մեջ, և նրանց մոտ, ովքեր քիչ կրթված են ։ Ամբրան (կետերի փսխուքը) սիգարներին ավելացվում է բուրմունքի համար ։ Ծխախոտի ծխի մեջ պարունակվող բազմահազար քիմիական նյութերից 50-ը առաջացնում են քաղցկեղ, ինչն ապացուցվել է գիտականորեն ։
Ծխող հղի կանայք, ավելի հավանական է, որ կծննդաբերեն ոչ միայն նվազ քաշով, այլև ագրեսիվ երեխայի՝ դրանից բխող հետևանքներով ։ Նիկոտինն իր անունը ստացել է ի պատիվ Ժան Նիկոյի՝ Պորտուգալիայում Ֆրանսիայի դեսպանի, որը 16-րդ դարի կեսերին բերեց ծխախոտն ու ֆրանսիական դատարանում ծխելու սովորույթը՝ որպես բուժական միջոց ։ Ենթադրվում է, որ ծխախոտը Եվրոպա է բերել Ռամոն Պեյն քահանան, որը Քրիստափոր Կոլումբոսին Ամերիկա էր ուղեկցել ։
Միացյալ Նահանգներում չծխողների շրջանում թոքի քաղցկեղից մահերի ավելի քան 3000 դեպքը կապված է պասիվ ծխելու հետ ։ Երկու մարդ, որոնք մասնակցել են Marlboro Man-ի հայտնի գովազդին, մահացել են թոքի քաղցկեղից։ Ինչից հետո Marlboro սիգարետները ստացել են «կովբոյներ սպանող» անունը ։ Ֆրանսիացի մարդաբան և ազգագրագետ Կլոդ Լևի Սթրոսը պնդում է, որ ծխելն օգնում է ամրապնդել անձնական հարաբերությունները մարդկանց հանրույթում և հաճախ որպես սոցիալական հարմարվողականության ինդիկատոր է ծառայում ։ Ծխելը թողնելուց անմիջապես հետո 20 րոպեի ընթացքում ձեր արյան ճնշումը վերադառնում է բնականոն ռիթմի։ Մեկ տարվա ընթացքում սրտի նոպայի հավանականությունը կիսով չափ կնվազի ։
