
Այսօր, երեկոյան, Նյու Յորքում մեկնարկում է Նորաձևության շաբաթը, որի գլխավոր իրադարձությունը, բնականաբար, Քանյե Ուեսթի Yeezy Season 4 հավաքածուի ցուցադրությունն է լինելու: Իսկ երեկ երեկոյան Քանյեի հերթական համերգն էր Madison Square Garden-ում, որին ներկա էին նրա կին Քիմը, Քենդալը, Քայլին, Ջոան Սմոլսը և Արիանա Գրանդեն:

Պապարացիները զույգին «բռնեցրեցին» արդեն համերգից դուրս գալու պահին:

Մատին՝ ադամանդյա մատանի, որը շատերի կարծիքով վկայում է այն մասին, որ Քայլին նշանվել է:
