
Յուրաքանչյուր իրեն հարգող տանտիկնոջ սառնարանի դուռը զարդարում են շարքով շարված ձվերը: Չէ՞ որ սա ամենաբազմազան ուտեստների ունիվերսալ բաղադրիչ է:
Ձվի գլխավոր չափանիշը, իհարկե, թարմ լինելն է: Հին ձվից հաստատ համեղ ուտեստ չեք կարողանա պատրաստել:
Սակայն ինչպես պարզել՝ արդյոք թա՞րմ է ձուն, թե՞ ոչ:
Ինչպես ստուգել ձվի թարմ լինելը

Անհրաժեշտ է
Խորը կաթսա
Սառը ջուր
Ձու
Ինչպես ստուգել
Ձվերը դրեք կաթսայի մեջ և վրան ջուր լցրեք: Ձվերը, որոնք կբարձրանան վերև, հարկավոր է անհապաղ նետել:
Այն ձվերը, որոնք կմնան հատակին, սակայն ուղղահայաց դիրք կընդունեն, այնքան էլ թարմ չեն, սակայն պիտանի են օգտագործման համար:

Հորիզոնական դիրքում գտնվող ձվերը ամենաթարմն են:
Երբ ձվերը թարմ չեն, կորցնում են խոնավության մի մասը, ինչի արդյունքում լցվում են օդով, ինչի պատճառով էլ դուրս են լողում ջրի մակերես: